8 Հունիսի 2018, 660 - Ա
«ԴԱՏԱ ՈՒԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԴԱՏԱ ՈՒԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «ԴԱՏԱ ՈՒԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 290.110.1016696) «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) տվյալների կենտրոնի (data center) ներդրումային նախագծի իրականացման համար:
2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 5 տարի:
3. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԴԱՏԱ ՈՒԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 2-օրյա ժամկետում «ԴԱՏԱ ՈՒԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.
2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Պետական եկամուտների կոմիտեին: