8 Հունիսի 2018, 658 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 600-Ա, N 601-Ա, N 602-Ա, N 603-Ա, N 604-Ա ԵՎ N 605-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 600-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դա-տախազների,» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 601-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 602-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 603-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 604-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 605-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով: