Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2018, 643 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին անտառային կոմիտեին հատկացնել՝
1) կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով 156163.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 25953.2 հազ. դրամ, ինն ամսում 84853.5 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
2) կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով 3300.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 3300.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.
3) «Անտառաշինություն և անտառկառավարման պլանների կազմում» ծրագրի իրականացման նպատակով 318000.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 45428.6 հազ. դրամ, ինն ամսում 181714.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.
4) «Անտառների հաշվառում և գույքագրում» ծրագրի իրականացման նպատակով 200520.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 28645.7 հազ. դրամ, ինն ամսում 114583.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.
5) «Կադաստրի վարում» ծրագրի իրականացման նպատակով 36000.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 5142.9 հազ. դրամ, ինն ամսում 20571.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.
6) անտառային տարածքների պահպանության նպատակով 791646.5 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 242128.7 հազ. դրամ, ինն ամսում 440873.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու նպատակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված