22 Մայիսի 2018, 624 - Լ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) նախարարության կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) կառավարությանը ենթակա կոմիտեի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) կառավարությանը ենթակա տեսչական մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) վարչապետին ենթակա մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված կանոնադրությունների օրինակելի ձևերը կարող են կիրառվել պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությունները հաստատելիս, եթե այլ բան չի բխում պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի մասին օրենսդրությունից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշումները: