Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2018, 602 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 752-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Սաֆեժ» բաց բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրելու մասին» N 752-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «շրջանակներում» բառից առաջ լրացնել «և Մ-6, Վանաձոր - Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «գործունեությունը» բառից հետո լրացնել «՝տրանսպորտային ոլորտում» բառերով: