Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2018, 571 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 583-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը հաստատելու մասին» N 583-Ն որոշման 2-րդ կետում «10-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։