Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2018, 557 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի
«Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 217-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 101 140 000 դրամ գնահատված արժեքով, 387 քառ. մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղին:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի հետ կնքել 2013 թվականի ապրիլի 16-ին կնքված N 62/0013 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի միջոցների հաշվին: