3 Մայիսի 2018, 546 - Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել վերադաս մաքսային մարմնի, վերադաս մաքսային մարմնի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետբաժինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) վերադաս մաքսային մարմնի Արևմտյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները.
2) վերադաս մաքսային մարմնի Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.
3) վերադաս մաքսային մարմնի Հարավային մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.
4) վերադաս մաքսային մարմնի Արևելյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.
5) վերադաս մաքսային մարմնի Հյուսիսային մաքսատուն-վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական տարածքը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշումը: