3 Մայիսի 2018, 549 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Նիսան-Տիդա» մակնիշի՝ 2,910,000.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 2,494,285.71 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (ձեռքբերման տարեթիվը` 2009 թվական, նույնականացման համարը` JN1CC11D69T000336) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: