26 Ապրիլի 2018, 505 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը և ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը» բառերը.
2) որոշման նախաբանում «3-րդ» թիվը փոխարինել «2-րդ» թվով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը և N 3 հավելվածը.
4) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, կամ».
6) որոշման N 1 հավելվածի 22-րդ, 28-րդ և 37-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» բառերը փոխարինել «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով» բառերով, իսկ 22-րդ և 28-րդ կետերի վերջին նախադասությունները հանել.
7) որոշման N 1 հավելվածի 31-րդ և 32-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով» բառերով.
8) որոշման N 1 հավելվածի 33-րդ, 37-րդ կետերում և N 2 հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ 33-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը՝ «Ոստիկանությունը» բառով.
9) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը, իսկ 28.1-ին և 35-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով.
10) որոշման N 1 հավելվածի 9.1-ին, 20-րդ, 21-րդ 22-րդ 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ և 33-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
11) որոշման N 1 հավելվածի 30.1-ին կետի 1-ին ենթակետում և 30.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
12) որոշման N 1 հավելվածի 30.1-ին կետի 1-ին ենթակետում «հանրապետական զինկոմիսարիատ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ» բառերով.
13) որոշման N 1 հավելվածի 30.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով.
14) որոշման N 1 հավելվածի 30.1-ին կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: