Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2018, 525 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում, 1-ին կետի 4-րդ ենթակետում և N 4 հավելվածի «Անվանացանկ» և «Նկարագրեր» բաժինների վերնագրերում «ընդհանուր» բառը փոխարինել «հիմնական» բառով.
2) N 4 հավելվածի Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում՝
ա. «Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)» տողից հանել «(ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական.
3) ուժը կորցրած ճանաչել II. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն բաժինը.
4) III. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ բաժնի 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետը մակարդակի բառից հետո լրացնել և մանկավարժահոգեբա-նական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողներին մեթոդական շարունակական օժանդակության բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ ենթակետերով.
5.1) ուսումնական հաստատության տնօրենի հետ միասին պատասխանատու է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպման և դրանց որակի ապահովման համար.
5.2) պատասխանատու է դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման և անհատական ուսացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) մշակման, իրականացման և գնահատման համար.
5.3) պահպանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական գործը.».
5) IV. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.
3.1) մասնակցում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների կողմից սովորողների աջակցության ծառայությունների տրամադրման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացի կազմակերպման հարցերում.
3.2) աջակցություն է տրամադրում սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.».
6) VI. Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների հետ
դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում մանկապատանեկան կոլեկտիվի բառերը փոխարինել սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների բառերով.
7) VII. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը բաժնի 1-ին կետում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով.
«2.1) իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը.
2.2) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` հանրակրթության պետական չափորոշիչի հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները` ըստ կրթական աստիճանների և առարկայական ծրագրերի հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար մշակված ԱՈՒՊ-ի.»,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) իրականացնում է սովորողների դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը:,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 10.1-ին և 10.2-րդ ենթակետերով.
«9.1) մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է մանկավարժի մասնակցության պահանջ.».
«10.1) համագործակցում է ուսուցչի օգնականի հետ՝ սովորողների ուսուցման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների ընտրության, ուսուցման կազմակերպման խմբային և անհատականացված մոտեցումների պլանավորման, ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում.».
«10.2) իրականացնում է սովորողի (այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող)՝ կրթության որակի ապահովմանն ուղղված այլընտրանքային ծրագրային, մեթոդամանկավարժական աշխատանքներ` հաշվի առնելով սովորողի անհատական կարողությունները, առանձնահատկություններն ու հետաքրքրությունները.»,
դ. VII. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:.
8) VIII. Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժը» բաժնում՝
ա. վերնագիրը «օլիգոֆրենամանկավարժ» բառից հետո լրացնել «, էրգոթերապիստ» բառով,
բ. 1-ին կետի 2-րդ ենթակետում կրթական բառը փոխարինել «կրթության առանձնահատուկ պայմանների» բառերով,
գ. 1-ին կետի 3-րդ ենթակետում «առաջարկում կրթական կարիքներին համապատասխան ուսուցման մեթոդներ, ձևեր և հնարքներ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր սովորողի համար առաջարկում կրթական առաջընթացին նպաստող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» բառերով,
դ. 1-ին կետի 5-րդ ենթակետը «հետազոտման» բառից առաջ լրացնել ուսուցչի (ուսուցիչների) հետ միասին` սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման առանձնահատկությունների բառերով,
ե. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 6-րդ ենթակետը,
զ. 1-ին կետի 8-րդ ենթակետը «հետ» բառից հետո լրացնել տեխնիկական միջոցներով, բառերով.
9) IX. Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին, 5.1-ին և 14.1-ին ենթակետերով.
4.1) մասնակցում է ուսուցիչների և ուսումնական հաստատության մանկավարժական մյուս աշխատողների կողմից սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցմանը՝ ապահովելով մասնագիտական շարունակական խորհրդատվություն..
5.1) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է երեխաների ուսումնառության ընթացքում նկատված հոգեբանական խնդիրները.».
«14.1) մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է հոգեբանի մասնակցության պահանջ..
10) «X. Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ» բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ ենթակետերով.
4.1) մասնակցում է ուսուցիչների և ուսումնական հաստատության մանկավարժական մյուս աշխատողների կողմից սովորողներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցմանը.
4.2) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է երեխաների մոտ նկատված սոցիալ-մանկավարժական խնդիրները.
4.3) սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) հայտի հիման վրա, սոցիալական դեպքի վարման շրջանակներում մասնակցում է համակարգող և խորհրդատվական մարմինների, ինչպես նաև աջակցության խմբի աշխատանքներին.
4.4) մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է մանկավարժի մասնակցության պահանջ:».
11) «XI. Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչը (զինղեկ)» բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ միջին» բառերը.
12) «XII. Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը» բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետը «համապատասխան որակավորմամբ» բառերից հետո լրացնել «կամ վերջին տասը տարվա ընթացքում գրադարանային կամ մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ» բառերով.
13) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ XIV. Հանրակրթական ուսումնա-կան հաստատության ուսուցչի օգնական բաժնով.
XIV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ
1. Պաշտոնային պարտականությունները՝
1) օգնում է ուսուցիչներին հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան սովորողների ուսուցման ու դաստիարակության պլանավորման և իրականացման գործընթացներում.
2) աջակցում է ԱՈՒՊ-ի իրականացմանը՝ համագործակցելով տվյալ սովորողին դասավանդող ուսուցիչների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրողների և ծնողների հետ.
3) աջակցում է ուսուցիչներին հանրակրթության պետական չափորոշիչով և առարկայական չափորոշիչներով ու ծրագրերով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար՝ ԱՈՒՊ-ով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացման գործընթացներում` կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ և տեխնոլոգիաներ.
4) ըստ հաստատության տնօրինության և ուսուցչի կողմից առաջադրված նպատակի` դասարանում իրականացնում է սովորողի ուսումնառության խնդիրների ուղղությամբ դիտարկումներ, դրանց վերաբերյալ կատարում վերլուծություններ.
5) օժանդակում է ուսուցիչներին բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ուսումնական նյութերի պատրաստման գործընթացում.
6) մասնակցում է ուսուցչի կողմից դասերի պլանավորման աշխատանքներին.
7) ուսուցիչների հետ միասին բացահայտում, դիտարկում, հետազոտում է երեխաների ուսումնառության գործընթացում արձանագրված, ուսումնական նյութի յուրացմանը խոչընդոտող բովանդակային և հոգեբանամանկավարժական խնդիրները.
8) նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը.
9) հարգում և պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
10) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
11) մասնակցում է հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին.
12) պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
13) սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) հայտի հիման վրա, սոցիալական դեպքի վարման շրջանակներում մասնակցում է համակարգող և խորհրդատվական մարմինների, ինչպես նաև աջակցության խմբի աշխատանքներին.
14) մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է մանկավարժի մասնակցության պահանջ:
2. Ուսուցչի օգնականի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,
բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,
գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները.
2) աշխատանքի անվտանգության, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման պահանջները՝
1) ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը կարող է զբաղեցնել սույն պաշտոնի որակավորման պահանջները բավարարող և տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոնում չաշխատող անձը::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023