Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2018, 511 - Ն

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑ-ՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 28-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը և 590-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի Ն. Աշտարակեցու 31/1 հասցեում գտնվող, 2018 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 9 020 000 դրամ գնահատված արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը) 0.10 հեկտար մակերեսով հողամասը և 3.1 քառ. մետր մակերեսով պարիսպը (այսուհետ՝ N 1 գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1682366, տրված 21. 07. 2009թ.) փոխանակել քաղաքացի Տիգրան Ղազարյանին (անձնագիր` AR0345566, տրված 26.06.2017թ. 029-ի կողմից) (այսուհետ՝ քաղաքացի) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի Ա. Իսահակյան փող. N 5 բնակելի տուն հասցեում գտնվող, 2018 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 9 538 000 դրամ գնահատված արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը)՝ 297.93 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 173.23 քառ. մետրը՝ ինքնակամ) անշարժ գույքի, ինչպես նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07425 հեկտար մակերեսով հողամասի հետ (այսուհետ՝ N 2 գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22012018-02-0018):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով փոխանակվող գույքը կողմերի համաձայնությամբ դիտարկվում է համարժեք, և կողմերի համար որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չի առաջացնում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ վերջինս պարտավորվում է իր միջոցների հաշվին իրականացնել փոխանակության պայմանագրի կնքման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը.
2) N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում.
3) պետության կողմից փոխանակության արդյունքում ձեռք բերված N 2 գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
4. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված անշարժ գույքի փոխանակության գործարքի արդյունքում առաջացող եկամտային հարկի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 902 000 դրամ՝ Հայաստանի Հանրա-պետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
5. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:


Հավելված

Արխիվ

2024

2023