12 Ապրիլի 2018, 489 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի (այսուհետ՝ գնման առարկա)՝ մրցակցային կարգով ձեռքբերման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալների (այսուհետ` գնումների գործակալներ) ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնման առարկայի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են՝ համաձայն N 1 հավելվածով սահմանված կարգով.
2) սույն որոշման 1-ին կետի համաձայն իրականացվող գնման գործընթացներում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված չափորոշիչները չեն տարածվում սույն որոշման N 1 հավելվածով սահմանված գնման գործընթացների վրա:
3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև գնումների փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ հուշագիր) օրինակելի ձևին` համաձայն N 3 հավելվածի:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, վերակնքել հուշագիրը:
5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, կնքել փոխըմբռնման հուշագրեր գնումների գործակալների հետ` վերջիններիս կողմից առաջարկվող ձևաչափով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: