12 Ապրիլի 2018, 467 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ , ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿ-ՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1299-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից 42.000.000 դրամ ընդհանուր արժեքով ձեռք բերված 10 տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում գործող տեսչական մարմնին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին N 1299-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
2) N 2 hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնհինգօրյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցումը և հաշվառումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին: