26 Ապրիլի 2018, 522 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 919-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու մասին N 919-Ա որոշումը: