Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2018, 508 - Ա

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4- Ի, 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 108-րդ կետի և N 2 հավելվածի 24-րդ ու 39-րդ կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ`
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերով նախատեսված հիմնական բնութագրերի և տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի էական փոփոխություններ նախատեսող նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության.
2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների նախագծային փաստաթղթերը և սույն որոշման 1-ին կետում նշված նախագծային փաստաթղթերը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
2. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-ամսյա ժամկետում իրականացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:
5. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին՝ նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից 3-ամսյա ժամկետում իրականացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:


Հավելված