3 Մայիսի 2018, 532 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան 5 հասցեում գտնվող՝ 41 467 000 դրամ գնահատված արժեքով, 344,2 քառ. մետր (110,0 քառ. մետր և 234.2 քառ. մետր) մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ տարածք) 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երևանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (գտնվելու վայրը՝ Դավիթաշեն 4 թ.-21/39, Երևան 0054, Հայաստան)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) «Ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ երկամսյա ժամկետում կնքել 2008 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված N 40/008 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Երևանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):
3. Պայմանագրում սահմանել, որ՝
1) կազմակերպությունն իր կողմից ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: