9 Փետրվարի 2006, 130 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4.2 հեկտար վարելահողը փոխադրել՝
ա) 3 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
բ) 1.2 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար: