Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 519 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վաղաշենի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիսանի համայնքների վարչական տարածքներում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, համայնքների ավագանիների որոշումների հիման վրա նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագրեր, սահմանելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են համայնքների, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված միջոցների հաշվին:
Հավելված