Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 533 - Ա

ՉԷՍԻ ԷՍ. ՓԻ. ԷՅ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1.-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում «Երևանի ջերմաէլեկտրա-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և ՉԷՍԻ Էս. Փի. Էյ. (CESI S.P.A.) և ԻՆՉԻԿՈ Էս. Փի. Էյ. (INCICO S.P.A.) համատեղ ձեռնարկության (խորհրդատու) միջև 2017 թվականի հունիսի 30-ին կնքված Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի ենթակայանի վերակառուցման ծրագրի իրականացման աջակցության և տեխնիկական վերահսկողության մասին պայմանագրի շրջանակներում համատեղ ձեռնարկության անդամ ՉԷՍԻ Էս. Փի. Էյ. ընկերությանը թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա՝ շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման (էներգետիկ) գործունեություն: