26 Ապրիլի 2018, 492 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին N 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետից հանել «Ճանապարհային վճարի մասին» բառերը, իսկ կետը օրենքների բառից հետո լրացնել , Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բառերով.
2) 4-րդ կետի ա ենթակետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը բառերով.
3) կարգի ձևում Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» և «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետու
թյան օրենքներին: պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: