12 Ապրիլի 2018, 456 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱ-ՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի առավելագույն չափը՝ 5000000 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի տնօրինման հետևյալ ուղղությունները`
ա. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական ու հավատարմագրված ոչ պետական կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն և (կամ) հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառության ուսման վարձի ֆինանսավորում,
բ. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի ֆինանսավորում,
գ. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) ֆինանսավորում.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարը տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: