Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 451 - Ն

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈ-ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ստեղծել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա կազմն ու գործունեության կարգը.
2) հանձնաժողովի կազմը նախատեսել ոչ պակաս, քան 11 անդամ՝ հանձնաժողովի կազմում ներառելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների.
3) ապահովել հանձնաժողովի գործունեության կարգի, ինչպես նաև դրանում կատարվող հետագա փոփոխությունների և լրացումների համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.
4) ապահովել հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի, հանձնաժողովի կայացրած եզրակացությունների հրապարակումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում՝ դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ու 5-րդ կետերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 117-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը.
2) 14-րդ կետում «9-րդ, 11-րդ և 12-րդ կետերում» բառերը փոխարինել «12-րդ կետում» բառերով և կետից հանել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետի, 14 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16 հոդվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու մասին» N 15 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված