9 Փետրվարի 2006, 129 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակելի շենքերի գազաֆիկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու, գազասպառման համակարգերի և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակելի շենքերի գազաֆիկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3-ամսյա ժամկետում ոլորտին առնչվող` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից ընդունված իրավական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: