Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 445 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության կարգով տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց համար կառուցվելիք նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն սկսելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 274-Ա որոշման 1-ին կետում «2017» թիվը փոխարինել «2018» թվով: