12 Ապրիլի 2018, 435 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 8000.0 հազ. դրամ սկզբնական արժեքով «Շկոդա Օկտավիա» տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնականացման համարը` TMBCB21ZX82236669, շարժիչի համարը` BLF450888) ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին: