12 Ապրիլի 2018, 431 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետում «2018 թվականի հունվարի 31-ը» բառերը փոխարինել «2019 թվականի փետրվարի 1-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրել կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող այն անձանց տվյալները (անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, փաստացի գտնվելու վայրի հասցեն), ում անձնագրի վավերականության ժամկետը լրանում է մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը և ովքեր ունեն ինքնուրույն տեղաշարժվելու սահմանափակ կարողություն կամ ծնվել են մինչև 1938 թվականի հունվարի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` միջոցներ ձեռնարկել սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց անձնագրերը փոխանակելու (կամ նույնականացման քարտ հատկացնելու) ուղղությամբ՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացը կազմակերպելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի N 54-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ շարժական սարքերի միջոցով, անձի բնակության վայրում։
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի N 54-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթուղթը չի պահանջվում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։