12 Ապրիլի 2018, 418 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 ցուցակը`
ա. «Ացետիլմեթադոլ» բառից հետո լրացնել «Ացետիլֆենտանիլ» բառով,
բ. «Բուտալբիտալ» բառից հետո լրացնել «Բուտիրֆենտանիլ (BF)» (N-ֆենիլ-N[1-(2-ֆենիլէթիլ)պիպերիդին-4-իլ]բութանամիդ)» բառերով,
գ. «Մեթիլդիհիդրոմորֆին» բառից հետո լրացնել «Մեթօքսետամին (MXE)» բառերով,
դ. «DMBA(O)-CHMO-(1-կարբամոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1-(ցիկլոհեքսիլմեթիլ)-1H- ինդազոլ-3-կարբօքսամիդ» բառերից հետո լրացնել «U-47700 (3,4-դիքլոր-N-[(1R,2R)-2-(դիմեթիլամինո) ցիկլոհեքսիլ]-N-մեթիլբենզամիդ)» բառերով.
2) N 2 ցուցակում «Սոմբրևին» բառը փոխարինել «Պրոպանիդիդ» բառով.
3) N 3 ցուցակում`
ա. «Հեքսամիդին» բառը փոխարինել «Պրիմիդոն» բառով,
բ. «Պիպրադոլ» բառը փոխարինել «Պիպրադրոլ» բառով,
գ. «Դիազեպամ» բառից հետո լրացնել «Դրոնաբինոլ» (միայն (-)-տրանսդելտա- 9-տետրահիդրոկանաբինոլ) ստերեոիզոմերը)» բառերով.
4) N 3 ցուցակից հանել «Ազաֆեն», «Ալիմեմազին», «Էրգոտալ», «Թիորիդազին», «Տոֆիզոպամ» և «Մեբիկար» բառերը.
5) N 4 ցուցակը «Նատրիումի քլորիդ, ուռանիլի նիտրատ և 4-քլորբենզալդեհիդ պարունակող հեղուկներ» բառերից հետո լրացնել «4 անիլինո-N- ֆենէթիլպիպերիդին (ANPP)» և «N-ֆենէթիլ-4-պիպերիդոն (NPP)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: