12 Ապրիլի 2018, 416 - Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված N ՔՆ-ԲԸԱՀԱՇՁԲ-15/42 ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով մինչև
2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 60-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը: