Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 412 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 742-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության`
1) կենտրոնական մարմնի կառուցվածքում`
ա. ստեղծել էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին,
բ. առաջին բաժինը լուծարել.
2) Երևանի քաղաքային մարմնի տարածքային ստորաբաժանումները միաձուլման ձևով վերակազմակերպել և միացնել Երևանի քաղաքային մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 742-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առաջին բաժին» բառերը փոխարինել «էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: