Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 410 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի N 11 հասցեում գտնվող՝ 9562.8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 1.251 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 12032018-01-0206) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Չկալովի փող., տուն 43):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2018 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 958262900 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 600000000 դրամ, ներառյալ 1.251 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 133982210 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1147536 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է՝
1) երեք տարվա ընթացքում իրականացնել մեկ միլիարդ դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը գույքի արժեքը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: