Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 408 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 19-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սողոմոն Թեհլերյան փողոցի N 43/6 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասերից 0,00301 հեկտար մակերեսով (անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական` N 28092017-11-0031, 28.09.2017 թ.) ու 24381 դրամ կադաստրային արժեքով հողամասն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագիր.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության մասին պայմանագրի նոտարական վավերացման, գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները՝ դրանք իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: