5 Ապրիլի 2018, 392 - Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու 11 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից՝ 157 300 000 դրամ գնահատված արժեքով, 848.2 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ «Երևանի N 110 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ Ս. Տարոնցու 11, Շենգավիթ 0055, Երևան, Հայաստան):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: