5 Ապրիլի 2018, 395 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱ- ԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1561-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 4-րդ, 15-րդ և 28-րդ կետերով նախատեսված՝ դատական ակտերը տեսաներածված (սկանավորված) և էլեկտրոնային եղանակով մակագրելու դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամիս անց: