Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2018, 393 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1732-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Անշարժ գույք հետ վերցնելու, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1551-Ա, 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1451-Ա և 2012 թվականի մայիսի 17-ի N 614-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1732-Ա որոշման 8-րդ կետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով: