Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2018, 388 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) վերնագիրը և 1-ին կետը, որոշման հավելվածի վերնագիրը «պահպանության պահեստներին» բառերից հետո լրացնել «, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին» բառերով.
2) նախաբանում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին և 44-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով.
3) հավելվածի 1-ին կետում «իսկ» բառը փոխարինել «այդ թվում՝» բառերով.
4) հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Ազատ պահեստների և բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը՝ առնվազն 200 քառ. մետր:».
5) հավելվածի 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը «պահպանության պահեստի» բառերից հետո լրացնել «, մաքսային պահեստի, ազատ պահեստի» բառերով, իսկ «(այսուհետ՝ կազմակերպիչ)» բառերը հանել,
բ. 2-րդ ենթակետից հանել «ժամանակավոր» բառը.
6) հավելվածի 4-րդ կետի առաջին պարբերությունում «Կազմակերպիչը» բառը փոխարինել «Ժամանակավոր պահպանության պահեստի կազմակերպիչը» բառերով.
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջները տարածվում են նաև մաքսային պահեստների կազմակերպիչների նկատմամբ, եթե այդպիսի մաքսային պահեստները հանդիսանում են ժամանակավոր պահպանության վայրեր:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: