Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 347 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և հաշվի առնելով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման անհրաժեշտությունը, շահագործման և նորոգման ընթացքում օգտագործվող ապրանքները, աշխատանքները և ծառայություններն անմիջապես արտադրողից կամ նրա լիազոր ներկայացուցչից ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման հավելվածում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացներն իրականացնել անմիջապես արտադրողներից կամ վերջիններիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով:

Հավելված