Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 327 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ներքին աուդիտորի որակավորման կարգը և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու մասին» N 176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի՝
ա. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քննությունը կազմակերպում և անցկացնում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ստորաբաժանումը կամ ստորաբաժանումները (այսուհետ` ստորաբաժանում):
8. Ստորաբաժանման` քննությունը կազմակերպող և անցկացնող աշխատողների (այսուհետ` աշխատողներ) ցանկը և գործունեության կարգը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:»,
բ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Քննությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող` սույն կարգի 14-րդ կետի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր լիազոր մարմին են ներկայացրել դիմում` սույն կարգի 15-րդ կետով սահմանված պահանջների համաձայն:»,
գ. 14-րդ կետի 4-րդ ենթակետում «16-րդ» բառերը փոխարինել «17-րդ» բառերով,
դ. 15-17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Քննությանը մասնակցելու համար դիմող անձը լիազոր մարմնի պաշտոնական կայքում առկա քննությունների գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնում է լիազոր մարմնին ուղղված դիմում և համակարգում կցում բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով`
1) նույնականացման քարտի կամ անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենները.
2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
3) իր կողմից ստորագրված հայտարարությունը` սույն կարգի 14-րդ կետում նշված հանգամանքների բացակայության մասին` համաձայն սույն կարգի N 2 ձևի:
16. Ստորաբաժանումը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) ուսումնասիրում և դիմողին քննությանը մասնակցելու թույլտվություն ունեցող անձանց ցանկում ընդգրկում կամ սույն կարգի 17-րդ կետում նշված մերժման հիմքերի առկայության դեպքում մերժում է սույն կարգի 15-րդ կետով նախատեսված կարգով փաստաթղթերը լիազոր մարմին էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում, լիազոր մարմինը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված կարգով փաստաթղթերը լիազոր մարմին էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվելու օրվանից հաշված 1 աշխատանքային օրվա ընթացքում քննությունների գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացնում է դիմողին վերջինիս կողմից գրանցվելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեով և առաջարկում 1 աշխատանքային օրվա ընթացքում համալրել փաստաթղթերը:
17. Քննությանը անձի մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու դեպքում՝ ստորաբաժանումը քննությունների գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով` դրանում գրանցվելիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է դիմողին։ Ընդ որում, մերժման դեպքում՝ նշելով դրա պատճառները և իրավական հիմքերը: Քննությանն անձի մասնակցությունը մերժվում է, եթե՝
1) սույն կարգի 15-րդ կետով պահանջվող փաստաթղթերում ներկայացվել է կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկատվություն, կամ՝
2) սույն կարգի 16-րդ կետում սահմանված ժամկետում չի համալրել թերի ներկայացված փաստաթղթերը:»,
ե. ուժը կորցրած ճանաչել կարգի 18-րդ կետը,
զ. 20-րդ կետում «հանձնաժողովի առնվազն 2 անդամի ներկայությամբ:» բառերը փոխարինել «առնվազն 2 աշխատողի ներկայությամբ:» բառերով,
է. 22-րդ կետում «Հանձնաժողովի անդամն ստուգում է» բառերը փոխարինել «Աշխատողներն ստուգում են» բառերով,
ը. 23-րդ կետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «աշխատողների» բառով,
թ. ուժը կորցրած ճանաչել 24-րդ կետը,
ժ. 25-րդ կետից հանել առաջին նախադասությունը,
ժա. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Քննության արդյունքներն ամփոփվում են դրա անցկացման օրը` էլեկտրոնային համակարգից գեներացված արձանագրության հիման վրա: Քննությանը ներկա աշխատողներն ստորագրությամբ հաստատում են գեներացված արձանագրությունը և արդյունքների վերաբերյալ կազմում եզրակացություն, որը մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը ներկայացվում է լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը: Ներկայացված եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը` եզրակացությունը տրամադրվելուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: Ընդ որում, որակավորման տրամադրումը մերժվում է սույն կարգի 23-րդ կետում նշված դեպքերում, ինչպես նաև եթե մասնակիցը չի հաղթահարել սույն կարգի 26-րդ կետում նախատեսված միավորների նվազագույն շեմը:»,
ժբ. 28-րդ կետը «Քննության արդյունքների» բառերից հետո լրացնել «վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի» բառերով,
ժգ. 36-րդ կետում «քննությունը հանձնելուն» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելուն» բառերով,
ժդ. 39-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,
ժե. 40-րդ կետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «աշխատողների» բառով,
ժզ. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևը,
ժէ. N 2 ձևի 4-րդ կետում «16-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «17-րդ կետի 1-ին ենթակետով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: