29 Մարտի 2018, 320 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 49/14 հասցեում գտնվող` 466.6 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 30.5 և 9.6 քառ. մետր մակերեսներով պարիսպները, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14397 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23072013-01-0011) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Արտաշես Խաչատրյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AK0668239, տրված՝ 09.12.2010 թ., 001-ի կողմից):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 37 580 813 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 37 580 813 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14397 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 15 419 187 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի զբաղեցված, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 250 000 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է՝
1) պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում վճարել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի վաճառքի գինը.
2) գույքի բարեկարգման և վերանորոգման նպատակով երկու տարվա ընթացքում իրականացնել 30 000 000 դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
3) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: