29 Մարտի 2018, 319 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին N 580-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետից հանել հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ՝ մինչև 50 քառ. մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների) բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: