29 Մարտի 2018, 317 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով (1.5365 հեկտար), հետ վերցնել և սեփականության իրավունքով, անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին և հանձնարարել պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին և անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացած երաշխիքների տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով տրամադրվող գույքը սեփականատիրոջ կողմից տնօրինվելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն կնքվելու է կամավոր գույքային սերվիտուտի պայմանագիր։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։