22 Մարտի 2018, 299 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում տեղակայված մարզական համալիրում գտնվող՝ 7,017,110.13 դրամ սկզբնական արժեքով, 1,487,693.70 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ հաշվառումից հանելու, հաշվառելու և պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: