22 Մարտի 2018, 292 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) 1-ին կետից հանել «ու շարժական» բառերը.
2) 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Դիմումները և դիմումներին կից փաստաթղթերը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ հարցումներն էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացվել նաև՝
1) նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի (էլեկտրոնային նոտար) և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջև իրականացված էլեկտրոնային ծառայության միջոցով՝ նոտարների կողմից, որի դեպքում առցանց ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների՝ դրանց իսկական օրինակներին համապատասխանությունը հաստատվում է համապատասխան նոտարի էլեկտրոնային թվային ստորագրությամբ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջև իրականացված էլեկտրոնային ծառայության միջոցով՝ այլ պետությունների տարածքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից:».
3) 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների արդյունքում անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված ավարտական փաստաթղթերը փոխանցվում են՝
1) նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացված դիմումի դեպքում՝ էլեկտրոնային նոտարի համակարգ, և դրանք դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան նոտարի կնիքով հաստատված.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով ներկայացված դիմումի դեպքում՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգ, և դրանք դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կնիքով հաստատված:».
4) 11-րդ կետում «համակարգի» բառը փոխարինել «կամ էլեկտրոնային հյուպատոսական համակարգերի» բառերով.
5) 12.1-ին կետում «կետով» բառը փոխարինել «կետի 1-ին ենթակետով» բառերով.
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.2-րդ կետով.
«12.2. Սույն կարգի 3.1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում վճարման փաստը հաստատվում է փաստաթղթերի կազմում ներկայացվող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված վճարման անդորրագրի էլեկտրոնային պատճենով կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով նույն վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագրով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։