11 Հունվարի 2018, 275 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումները` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գերակա խնդիրների հիմնավորումները` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: