15 Մարտի 2018, 272 - Ն
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: