Կառավարության որոշումներ

15 Մարտի 2018, 254 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 573-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին գույք նվիրաբերելու և ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին» N 573-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը՝ 29.140.00652) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել՝
1) Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող՝ 65883.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2258,7 քառ. մետր մակերեսով շենքը, 126.33 քառ. մետր և 21.56 քառ. մետր մակերեսներով օժանդակ շինությունները, 41.57 քառ. մետր մակերեսով կիսաքանդ պոմպակայանը, 18.33 գծամետր պարիսպը․
2) Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող՝ 14839.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2662.92 քառ. մետր մակերեսով հողամասը:.
2) որոշման 3-րդ կետում «բաժնետոմսերի հետգնման և մարման» բառերը փոխարինել «բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման» բառերով․
3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի մասով՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հողամասի մասով՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով::
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: