15 Մարտի 2018, 265 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 5/7 հասցեում գտնվող N 2 և N 3 ֆաբրիկաների՝ 36873470 դրամ սկզբնական արժեքով, 28946.33 դրամ հաշվեկշռային արժեքով, 7328.31 քառ. մետր մակերսով շենքն ու շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 5 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքին՝ բնակավայրն արդյունաբերական գոտուց սահմանազատելու նպատակով սանիտարապաշտպանիչ գոտի ստեղծելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը.
2) պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի միջոցների հաշվին: