6 Մարտի 2018, 250 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայսստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում վերակառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը չխոչընդոտելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռու խճուղու 4/5 հասցեում գտնվող մաքրման կայանի տարածքի 51.3 քառ. մետր մակերեսով արհեստանոց - շինության քանդման աշխատանքների իրականացումը՝ հետագայում տարածքում նույն մակերեսով նոր արհեստանոց կառուցելու պայմանով:
2. Սահմանել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռու խճուղու 4/5 հասցեում գտնվող մաքրման կայանի արհեստանոցի քանդման և նոր արհեստանոցի կառուցման աշխատանքներն իրականացվում են Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում՝ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի միջոցներով:
3. Անհետաձգելի համարել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռու խճուղու 4/5 հասցեում գտնվող մաքրման կայանի արհեստանոցի քանդման և նոր արհեստանոցի կառուցման աշխատանքների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կատարել շինարարական աշխատանքների գնում՝ մեկ անձից գնման ընթացակարգով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
4. Գնման ընթացակարգի արդյունքում կնքվող պայմանագրի շրջանակներում վճարումները, ինչպես նաև նոր արհեստանոցի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի` «04.05.01.19 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից: