1 Մարտի 2018, 233 - Ն
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու վերաբերյալ եզրակացության (այսուհետ՝ ազատ տնտեսական գոտում (այսուհետ՝ ԱՏԳ) կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ` Եվրասիական տնտեսական միության ապրանքի (այսուհետ՝ ԵԱՏՄԱ) ձևի եզրակացություն) ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող ճանաչելու վերաբերյալ եզրակացության (այսուհետ՝ ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ` օտարերկրյա ապրանքի (այսուհետ՝ ՕԱ) ձևի եզրակացություն) ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՏՄԱ ձևի և ՕԱ ձևի եզրակացությունների լրացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՏՄԱ ձևի և ՕԱ ձևի եզրակացությունների տրամադրման և կիրառման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) որ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հաստատված ԵԱՏՄԱ և ՕԱ ձևերի եզրակացությունները ձևակերպվում են ռուսերենով։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետով նախատեսված դրույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված