Կառավարության որոշումներ

6 Մարտի 2018, 238 - Ն

ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ, ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության և Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ 2018 թվականի մարտի 19-ից:
2. Սահմանել, որ Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության և Կորեայի Հանրապետության քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Ավստրալական Միությանը, Նոր Զելանդիային, Սինգապուրի Հանրապետությանը և Կորեայի Հանրապետությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի մարտի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա: